Աշխարհ

08.02.2016 10:40


Թրամփ. «Ես քաղաքականություն չէի մտնի, եթե ֆուտբոլային ակումբ գնեի»

Թրամփ. «Ես քաղաքականություն չէի մտնի, եթե ֆուտբոլային ակումբ գնեի»

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը շարունակում է զարմացնել իր ընտրողներին։ «Associated Press»–ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ նախընտրական արշավին չէր ներգրավվի, եթե ավելի վաղ իրեն հաջողվեր ամերիկյան ֆուտբոլային ակումբ ձեռք բերել։

Միլիարդատերը նշել է, որ 2014–ին փորձել է ձեռք բերել Ազգային ֆուտբոլային լիգայի «Buffalo Bills» ակումբը։

«Եթե ես գնեի այդ ակումբը, ապա չէի զբաղվի նրանով, ինչով զբաղված եմ այժմ»,–Թրամփի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Հանրապետական գործիչը հայտնել է, որ ակումբի համար 1 մլրդ դոլար է առաջարկել, սակայն մյուս գնորդն առաջ է անցել իրենից։ Այդուհանդերձ, Թրամփը խոստովանել է, որ այժմ այլևս չի ցավում իրեն հանդիպած այդ անհաջողության համար, քանի որ նախընտրական մրցապայքարին մասնակցելն ավելի հետաքրքիր է ու ավելի էժան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը