Աշխարհ

08.02.2016 10:15


Ուժեղ փոթորկի պատճառով փրկարարները չեն կարողանում գտնել Կուրիլյան կղզիների մոտ կորած առագաստանավերը (տեսանյութ)

Ուժեղ փոթորկի պատճառով փրկարարները չեն կարողանում գտնել Կուրիլյան կղզիների մոտ կորած առագաստանավերը (տեսանյութ)

Օխոտի ծովում մոլեգնող փոթորիկը չի թողնում փրկարարներին սկսել ձկնորսական երկու առագաստանավի որոնումները, որոնք կորել են նախօրեին Պարամուշիր կղզու (Կուրիլյան կղզիներ) տարածքում։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ Սիերրա–Լեոնեի և Տոգոյի դրոշներով նավերի անձնակազմի անդամները ռուսաստանցիներ էին։ Աղբյուրը հայտնում է, որ SOS ազդանշան նավերը չեն ուղարկել։

Հնարավոր վթարի վայր հասած «Վասիլի Պոլեշչուկ» սառնանավը բարձր ալիքի ու ուժգին քամու պատճառով ստիպված է եղել դադարեցնել որոնողական աշխատանքներն ու անվտանգ վայր տեղափոխվել։ Այդուհանդերձ, նավ են բարձրացվել 3 ջրային համազգեստ, տախտակամածի կտորներ և աշխատող խարսխավոր լողաններից մեկը։ Ներկայումս պարզվում է գտնված իրերի պատկանելությունը։

Խաբարովսկից ժամանած ԱԻՆ–ի ԱՆ–74 ինքանթիռը տեսողական հետախուզության է անցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը