Աշխարհ

07.02.2016 21:00


Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ–ին սիրիացի քրդերին աջակցելու համար

Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ–ին սիրիացի քրդերին աջակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնի հանդեպ տածած վստահությունը նվազել է ԱՄՆ–ի՝ սիրիացի քրդերին աջակցելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Haberturk.»–ին հղումով։

Էրդողանը քննադատել է Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրքի այցը Քոբանի, որը գտնվում է սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության վերահոսկողության տակ։

Էրդողանը տարակուսել է՝ ո՞վ է վերջապես ԱՄՆ–ի դաշնակիցը՝ Անկա՞րան, թե՞ Քոբանիի գրոհայինները։ Թուրք առաջնորդը շեշտել է՝ «Դեմոկրատական միությունն» իրենց համար ահաբեկչական կազմակերպություն է. Թուրքիայի համար ԴՄ–ն և Քրդստանի աշխատավորական կուսակցությունը նույնն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը