Աշխարհ

07.02.2016 16:47


Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները փոխում են իրենց ռազմավարությունը

Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները փոխում են իրենց ռազմավարությունը

Նավթի գների անկման համապատկերին աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները փոխում են իրենց զարգացման ռազմավարությունը, որը հնարավորություն կտա հաղթահարել ստեղծված ճգնաժամը։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

Նշվում է, որ այդ ընկերությունները զգալիորեն կրճատել են իրենց ծախսերը՝ հրաժարվելով միլիարդավոր նախագծերից։ Որոշ ձեռնարկություններ էլ պարզապես սահմանափակել են իրենց գործունեությունը։ Այսպես, ամերիկյան «Chevron», «ConocoPhillips» և «Hess Corp» ընկերությունները հրաժարվել են խորջրյա հանքավայրերում իրականացվող թանկարժեք մշակումներից և անցել թերթաքարայինին։

Հարկադրված սահմանափակել է իր արտադրությունը նաև անգլո-հոլանդական «Royal Dutch Shell» նավթային կոնցեռնը, որը որոշել է ապահովել իր ապագան՝ 50 մլրդ դոլարով ձեռք բերելով իր մրցակից, բրիտանական նավթագազային «BG Group» ընկերությունը։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ռուսական Գազպրոմբանկը հույս ունի, որ նավթի գները հետ կթռչեն՝ հասնելով բարելի համար «արդարացի» 100 դոլարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը