Աշխարհ

06.02.2016 20:15


Էրդողանի թիկնապահներն Էկվադորում ծեծել են բողոքի ակցիա անող կանանց (տեսանյութ)

Էրդողանի թիկնապահներն Էկվադորում ծեծել են բողոքի ակցիա անող կանանց (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցն Էկվադոր ավարտվել է սկանդալով։ Թուրք առաջնորդի թիկնապահները ծեծել են նրա ելույթի ժամանակ բողոքի ակցիա իրականացնող կանանց։

«lifenews»–ի փոխանցմամբ՝ երբ դահլիճում գտնվող ցուցարար կանայք պահանջել են Էրդողանի հրաժարականը, թիկնապահները հարձակվել են նրանց վրա և ծեծելով դուրս հանել դահլիճից։

Ավելի վաղ էլ էկվադորցի պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ Էրդողանի թիկնապահները կոտրել են իր քիթը, երբ ինքը փորձել է թույլ չտալ, որ նրանք ծեծեն կանանց։

«Պահանջում ենք, որպեսզի թուրքական կողմը պատժի կատարվածի մեղավորներին, և ուզում ենք հիշեցնել, որ Էկվադորի ցանկացած բնակիչ կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը և չվախենալ, որ դրա համար պետք է ծեծի ենթարկվի»,–հայտարարել է Էկվադորի ԱԳՆ ղեկավար Ռիկարդո Պոտինիոն։

Նշենք, որ մայրաքաղաք Կիտոյում էլ Էրդողանին դիմավորել էին «Մարդասպա՛ն», «Կորի՛ր» և «Կեցցե՛ Քրդստանը» վանկարկումներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը