Լրահոս

27.11.2009 15:38

Արամ Սարգսյան. «Ես տարօրինակ բան չեմ տեսնում, որ վարչապետն ու իր թիմակիցներն ընդգրկվեցին ՀՀԿ շարքերը»

Արամ Սարգսյան. «Ես տարօրինակ բան չեմ տեսնում, որ վարչապետն ու իր թիմակիցներն ընդգրկվեցին ՀՀԿ շարքերը»

Մամուլի ազգային ակումբում մեկնաբանելով ՀՀԿ-ԲՀԿ խմորումները և վարչապետի ու նախարարների՝ ՀՀԿ-ին անդամագրվելը՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասել է, որ մի բան է գաղափարախոսության վրա ձևավորված կուսակցությունը, այլ բան է իշխանական ռեսուրսի օգտագործման կամ փողի հնարավորություններն օգտագործելու դեպքում ստեղծված կուսակցությունը. «Կարծում եմ, որ այդ տիպի կուսակցություններն անպայման ունենալու են իրենց ներքին հակասությունները, որովհետև քաղաքականության մեջ մի սկզբունք կա՝ իշխանությունը չի կիսվում։ Անզեն աչքով երևում է, որ ոմանք արդեն սկսել են նախագահական և խորհրդարանական նախընտրական կամպանիաներ, և այդ ակտիվությունը դա է վկայում, մյուս կողմից պարզ է, որ քաղաքական թիմն իրենց պատկերացմամբ պետք է լինի միասնական, և ես տարօրինակ բան չեմ տեսնում, որ վարչապետն ու իր թիմակիցներն ընդգրկվեցին ՀՀԿ շարքերը։ Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում իրոք այդպես պետք է լիներ»։

Ա. Սարգսյանը նաև նշել է, որ կառավարությունը կանգնած է երկընտրանքի առջև, և եթե նա փորձելու է երկրում իրական փոփոխություններ կատարել, ապա օլիգարխիայի դեմ պետք է լուրջ գործողություններ իրականացնի։

-Եթե ՀՀԿ համագումարն իրոք ցանկանա ճիշտ վերլուծել այն, ինչ այսօր կատարվում է երկրում, բացահայտ ասի բոլոր պատճառների մասին և որոշում կայացնի, որ արդեն իրոք գործողություններ են պետք, ոչ թե խոսքեր, և եթե այդ գործողություններն իսկապես լինեն, ապա կարելի է սպասել որոշակի փոփոխությունների։ Ի դեպ, այդ ներքին իրավիճակի կայունությունից են ամբողջապես կախված լինելու մեր արտաքին քաղաքական հաջողությունները,- ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է ՀԴԿ հետագա գործողություններին, Ա.Սարգսյանը տեղեկացրել է, որ հավանաբար դեկտեմբերի 1-ին տեղի կունենա կուսակցությունների (ՀՅԴ, «Ժառանգություն», ՆԺԿ, ՀԴԿ և այլն) կողմից հրավիրված հավաք, որտեղ կքննարկվի հայտարարության բովանդակությունը, և հանրությանը կներկայացվի գործողությունների ծրագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։