Աշխարհ

06.02.2016 15:30


Ճապոնիան 2 ականակիր է ուղարկել ԿԺԴՀ-ի հրթիռը որսալու համար

Ճապոնիան 2 ականակիր է ուղարկել ԿԺԴՀ-ի հրթիռը որսալու համար

Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերին պատկանող «Տյոկայ» և «Կիրիսիմա» էսկադրոնային ականակիրները՝ հագեցած կառավարելի հրթիռային զենքով, «Իջիս» հակահրթիռային համալիրներով, ուղղվել են Արևելաչինական ծով՝ խոցելու հյուսիսկորեական հրթիռները, եթե դրանք սպառնան Ճապոնիայի անվտանգությանը։

NHK հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ականակիրներն այս առավոտ դուրս են եկել Սասեբո ռազմաբազայի նավահանգստից։ Նավերը զինված են բարձր ճշգրտությամբ ռադարներով, որոնց շնորհիվ հնարավոր է հսկել հրթիռի արձակումը, և զենիթային SM-3 հրթիռներով։

Հիշեցնենք՝ ԿԺԴՀ–ն հայտարարել էր, որ իր հրթիռները մտադիր է արձակել փետրվարի 8–25–ը ազգային տիեզերական զարգացման ծրագրի շրջանակներում։

Սպասվում է, որ դրանք կանցնեն Սակիսիմա արշիպելագի վրայով՝ Օկինավա հարավային պրեֆեկտուրայի տարածքում։ Հրթիռը որսալու համար (Ճապոնիային սպառնալու դեպքում) Սակիսիմա արշիպելագի Իսիգակի և Միյակո կղզիներում կտեղակայվեն «Փեթրիոթ» զենիթահրթիռային համալիրներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը