Աշխարհ

06.02.2016 14:20


Դավութօղլու. «Եթե Թուրքիան «դուռ» է դեպի Եվրոպա, ապա Ղազախստանն էլ Թուրքիայի համար ճանապարհ է դեպի ԵՏՄ»

Դավութօղլու. «Եթե Թուրքիան «դուռ» է դեպի Եվրոպա, ապա Ղազախստանն էլ Թուրքիայի համար ճանապարհ է դեպի ԵՏՄ»
Ղազախստանի ու Թուրքիայի հարաբերություններն «ինտենսիվորեն զարգանում են բոլոր ուղղություններով»։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
«Եթե Թուրքիան «դուռ» է դեպի Եվրոպա, ապա Ղազախստանն էլ Թուրքիայի համար ճանապարհ է դեպի եվրասիական տարածք»,–շեշտել է Դավութօղլուն։
Նազարբաևն էլ իր հերթին ընդգծել է՝ Աստանան երբեք չի հրաժարվի Անկարայի հետ համագործակցության քաղաքականությունից։

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ու մշակութային փոխանակության ամրապնդումը, կապերի զարգացումը տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը