Լրահոս

07.10.2010 16:20


Բեռնափոխադրման սակագների բարձրացումը կախված է դոլար-դրամ հարաբերակցությունից

Բեռնափոխադրման սակագների բարձրացումը կախված է դոլար-դրամ հարաբերակցությունից

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի սակագնային քաղաքականության մասին խոսելիս ընկերության գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլինն ասել է, թե «ՀԿԵ»-ի բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը հիմնվում է ԱՊՀ-ի անդամ երկրների երկաթուղիների սակագնային քաղաքականության վրա և հաստատվում է ամեն տարի, տրանսպորտի նախարարության հետ միասին։

-Այսօր սակագնային դրույքն ուղղակիորեն անվանակարգված է շվեյցարական ֆրանկով, ազգային փոխարժեքի վերահաշվարկը տեղի է ունենում ԱՊՀ սակագնային քաղաքականության համաձայն, այսինքն՝ շվեյցարական ֆրանկ, դոլար և հայկական դրամ։ Սա նշանակում է, որ վճարումը կատարվում է ազգային փոխարժեքով, և բնականաբար՝ եթե դրամն ուժեղ է, ուրեմն տնտեսում է արտադրողը, իսկ եթե դրամը դոլարի համեմատ թույլ է, փոխադրման վճարը կարող է բարձրանալ,-ընդգծել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը