Լրագրողի նկատմամբ սեռական ոտնձգության փորձը հայտնվել է ուղիղ եթերում (տեսանյութ)
Բելգիական RTBF հեռուստաալիքի լրագրող Էսմերալդա Լաբիեն դարձել է սեռական ոտնձգության զոհ գերմանական Քյոլն քաղաքում անցկացվող զանգվածային միջոցառման ժամանակ:
Ուղիղ եթերի ընթացքում լրագրողին է մոտեցել անծանոթ մի տղամարդ և սկսել սեռական բնույթի շարժումներ անել: Վայրկյաններ անց անվտանգության աշխատողը հեռացրել է տղամարդուն, սակայն տեղի ունեցածը հայտնվել է ուղիղ եթերում:
Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, Լաբիեն պատմել է, որ դա օրվա ընթացքում միակ դեպքը չի եղել։
«Երբ սկսեցի աշխատել, զգացի, որ ինչ-որ մեկը համբուրում է վիզս: Բայց քանի որ այդ օրը միջոցառման ժամանակ համբույրները շատ էին, դա ինձ շատ չանհանգստացրեց», - պատմել է կինը` հավելելով, որ այնուհետև անծանոթ տղամարդիկ նրան «զվարճանալու» առաջարկ են արել:
«Երբ ուղիղ եթերն ավարտվեց, ինձ մոտեցան 3 հոգի, և ես տղամարդու ձեռքեր զգացի կրծքիս», - հայտնել է Լաբիեն` հավելելով, որ այդ պահին կորցրել է իր ինքնատիրապետումը և պահանջել հանգիստ թողնել:
Ամենաշատը լրագրողին զայրացրել է այն փաստը, որ միջոցառումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղական ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ միջոցառումն անցել է առանց որևէ լուրջ միջադեպի:
«Ես աշխատել եմ Աֆղանստանում և Հյուսիսային Աֆրիկայում, և ինձ հետ երբեք ոչ մի վատ բան տեղի չի ունեցել: Չեմ կարծում, որ կին լրագրողների համար պետք է լինեն արգելված տարածքներ կամ միջոցառումներ: Մենք իրավունք ունենք աշխատել ցանկացած վայրում՝ առանց նվաստացված լինելու», - եզրակացրել է լրագրողը:

7or.am