Լրահոս

06.02.2016 15:06

Մեղրիում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողները ձերբակալված են

Մեղրիում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողները ձերբակալված են

Փետրվարի 4-ին՝ ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնի մի շարք մասերի ծակած-կտրած թափանցող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմաններում, դիմակավորված և սառը զենքերով զինված 2 անձինք ավազակային հարձակում են կատարել Հարություն Բ.-ի տան վրա, կպչուն ժապավենով կապել նրան բազկաթոռին, դանակով մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ, տնից և հարակից խանութ-սրահից կատարել հափշտակություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը` 1985 թ. ծնված Էդգար Հ.-ն և 1987 թ. ծնված Մհեր Բ.-ն:
Վերջիններս Մեղրի-Կապան ճանապարհահատվածից բերման են ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին: Նրանք ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։