Լրահոս

07.10.2010 16:19


Րաֆֆի Հովհաննիսյանը նոր ուժին բարի գալուստ է մաղթել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով այն կարծիքներին, թե «Ժառանգությունը» կորցրել է իր ընտրազանգվածն ու խորհրդարանի հաջորդ գումարմանը ներկայացված չի լինի՝ ասել է, թե հարգում է բոլոր այդ տեսակետները, բայց նման հայտարարություններ արդեն 20 տարի լսվում են, և տեսնում ենք՝ իրականում ինչ է կատարվում»։

-Նման տեսակետ արտահայտողները հիմա շատ ակտիվ և համակարգված մոտեցում են ցուցաբերում, որովհետև իրենք ուզում են մտնել քաղաքական դաշտ՝ որպես չակերտավոր նոր հոսանքի ներակայացուցիչներ։ Նրանց բարի երթ, բարի գալուստ եմ մաղթում։ Սիրով իրենց հետ կմրցակցենք, կբանավիճենք, կտեսնենք, թե առաջիկա քաղաքական գործընթացներում՝ ընտրություններում, մեր հասարակությունը ինչպես է գնահատում թե՛ իրենց, թե՛ մեզ,-նշել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը