Թայվանի երկրաշարժից հետո «Facebook»–ն ակտիվացրել է անվտանգությունը ստուգող գործառույթը (լուսանկարներ)
Թայվանը ցնցած երկրաշարժից հետո «Facebook» սոցիալական ցանցն ակտիվացրել է իր «Անվտանգության ստուգում» գործառույթը, որը թույլ է տալիս օգտատերերինհաղորդել, որ իրենք ողջ են, և իմանալ՝ կենդանի՞ են արդյոք իրենց հարազատները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Հիշեցնենք՝ այս գիշեր Թայվանում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «ABC News»–ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 7–ի, որոնց մեջ նաև 1 երեխա կա։
Ամբողջությամբ ավերվել է մի քանի շենք, որոնցում արգելափակված են մնացել հարյուրավոր բնակիչներ։ Հողին է հավասարվել բազմահարկ բնակելի մի համալիր։
Փրկարարներն ավերակների տակից շարունակում են դուրս բերել կենդանի մնացածներին։ Կղզում առանց հոսանքի է մնացել մոտ 6 հազ ընտանիք։
Նշենք, որ վերջին անգամ «Ֆեյսբուքն» ակտիվացրել էր այդ գործառույթը Փարիզի նոյեմբերյան ահաբեկչությունների ժամանակ։
Թայվանի երկրաշարժից հետո «Facebook»–ն ակտիվացրել է անվտանգությունը ստուգող գործառույթը (լուսանկարներ)
Թայվանը ցնցած երկրաշարժից հետո «Facebook» սոցիալական ցանցն ակտիվացրել է իր «Անվտանգության ստուգում» գործառույթը, որը թույլ է տալիս օգտատերերին հաղորդել, որ իրենք ողջ են, և իմանալ՝ կենդանի՞ են արդյոք իրենց հարազատները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

7or.am