Ճապոնիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավը բախվել է կետաձկանը
Ճապոնիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավը բախվել է կետաձկանը։ Կատարվածի հետևանքով լայն ճեղքվածք է գոյացել լաստանավում, որտեղից էլ սկսել է արագ ջուր լցվել ներս։ Լաստանավը կորցրել է ընթացքը և սկսել դրեյֆել (քամու կամ ջրի հոսանքով տարվել)։
ТАСС–ի փոխանցմամբ՝ ժամանակին օգնության են հասել մերձափնյա հսկողության նավերը. խորտակվելու վտանգ այլևս չկա։
Նշվում է, որ լաստանավն Ատամի քաղաքի նավահանգստից Իդզուոսիմա կղզի էր մեկնում, որը Տոկիոյից 100 կմ հեռավորության վրա է գտնվում։
Տախտակամածին 69 ուղևոր և անձնակազմի 5 անդամ կար։ Նրանցից ոչ ոք չի տուժել։ Կետաձկան ճակատագիրը հայտնի չէ։

7or.am