Ռուսաստանը կարող է Իրանին վերադարձնել չմատակարարված С-300 համակարգերի գումարը
Ռուսաստանը և Իրանը բանակցություններ են վարում իրանական կողմին չմատակարարված հակահրթիռային С-300 համակարգերի գումարը վերադարձնելու վերաբերյալ։ «Պայմանագիրն ուժը կորցրել է, բանակցություններ ենք վարում, թե ինչպես պետք է փոխհատուցվեն Իրանից ստացված միջոցները»,-հայտարարել է «Ростехнологи»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։
Չեմեզովի խոսքերով՝ պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը, հնարավոր է՝ բյուջեից միջոցներ առանձնացնելու մասին կառավարության որոշում կայացվի։ «Պայմանագրով նախատեսված են «ֆորսմաժորային» իրավիճակներ, և սա հենց նման դեպք է»,-հայտարարել է նա։ Այդուհանդերձ, «Ростехнологи»-ի ղեկավարը նշել է, թե այս տարվա ընթացքում դժվար թե գումարն Իրանին վերադարձվի։