Կարծիք

06.02.2016 01:05


Տո դե լավ, է՛

Տո դե լավ, է՛

Կայքերից մեկը հրատարակել է «Շարժում 1988/25» գիրքը: Կայքը ընթերցողներին առաջարկում է պատասխանել 10 հարցի: Ճիշտ պատասխանների դեպքում նվեր կստանանք գիրքը:

Ամենամազալուն 10-րդ հարցն է՝ պայմանական քանի՞ փուլի է Դավիթ Շահնազարյանը բաժանում Շարժումը, եւ որո՞նք են այդ փուլերը:

Այն, որ ես մասնակցել եմ 1987-ի դեկտեմբերին Օպերայի հրապարակում տեղի ունեցած բնապահպանական ցույցին, ինչից հետագայում ծայր առավ 88-ի Շարժումը, եւ ողջ այդ Շարժմանն էլ փորձել եմ առավելագույն չափով մասնակցություն ունենալ իբրեւ ցուցարար եւ գիտեմ ու տեղյակ եմ գրեթե ամեն ինչից, հիմա այդ մասին չեմ գրի:

Բայց որ 10 հարցի մեջ ներառված է նաեւ շահնազարյանական «տեսությունը», ահագին խնդալու է: Ավելի ճիշտ՝ անլուրջ է:

Մեկը լիներ՝ 10-րդ կետի ուղեղը համակարգեր: Այս հարցաշարից կարելի է պատկերացնել այդ գրքի բովանդակության որակը եւ օբյեկտիվության աստիճանը:

Մեռանք սեփական քիմքով ու պատվերով գրված հայոց հին, նոր եւ նորագույն պատմություն կարդալով, որոնցում շահնազարյանատիպ «հիշատակողների» պակաս չկա: Դրա համար էլ պատմությունից դասեր քաղելու զահլա էլ չկա...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը