Էրդողանի քաղաքականությունը Թուրքիան «էրոզիայի» է տանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը Թուրքիան աստիճանական «էրոզիայի» է տանում։ Այս մասին գրում է բրիտանական «Independent»-ը։
Ըստ պարբերականի՝ հարևանների հետ լարված հարաբերությունների և ներքին խնդիրների պատճառը Թուրքիայի իշխանությունների սխալ հաշվարկներն էին, և դրանք էլ այդ երկիրը փլուզման են հասցնում:
Նշվում է, որ մինչև 2002 թվականը, երբ իշխանության եկավ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Թուրքիան հետևում էր Քեմալ Աթաթուրքի կտակին՝ «Խաղաղություն տանը, խաղաղություն սահմաններից դուրս»։ Նշվում է, որ այդ ժամանակ երկիրը ՆԱՏՕ-ի հարգված անդամ էր՝ ԵՄ անդամակցության հեռանկարներով:
Սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով՝ երկրում իրավիճակը փոխվեց, և Թուրքիան գժտվեց իր հարևանների հետ։
Աղբյուրն ընդգծում է՝ Թուրքիան իրենից վանեց անգամ Ռուսաստանին՝ Սիրիայում խոցելով ռուսական Սու-24 ինքնաթիռը։
Բացի այդ, Էրդողանը քաղաքացիական պատերազմ հրահրեց քրդերի հետ, որը «սպառնում է փլուզել Աթաթուրքի ու նրա կողմնակիցների ստեղծած Թուրքիան»:
Պարբերականն անդրադարձել է նաև քաղաքական հետապնդումներին՝ նշելով, որ Էրդողանը չի հանդուրժում այլախոհության ցանկացած դրսևորում՝ քննադատներին ու քաղաքական հակառակորդներին անվանելով դավաճաններ ու ահաբեկիչներ։

7or.am