Լրահոս

05.02.2016 20:46

Մեքենան սահել է հարակից ձորակն ու բախվել քարին

Մեքենան սահել է հարակից ձորակն ու բախվել քարին

Փետրվարի 5-ին՝ ժամը 18.23-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Թալինի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Թալին-Արտենիկ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 34 FQ 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպքի հարակից ձորակը՝ բախվել քարին. տուժածներ չկան:

Փետրվարի 5-ին՝ ժամը 17.30-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սևանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 4-րդ կմ-ում բախվել են «Lada Priora» մակնիշի 47 ZM 777, «Opel Vectra» մակնիշի 34 ZL 970 և «Nissan Pathfinder» մակնիշի 13 LL 677 պետհամարանիշերով (վարորդների անձը չի պարզվել) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1993 թ. ծնված Գ. Ս.-ը, 2007 թ. ծնված Լ., 2003 թ. ծնված Հ. և Ն. Ս.-երը հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։