Լրահոս

27.11.2009 15:11


Դավիթ Հակոբյան. «Լևոն Ակոբիչը և Սերժ Ազատիչն իրար շատ հարգում են»

Դավիթ Հակոբյան. «Լևոն Ակոբիչը և Սերժ Ազատիչն  իրար շատ հարգում են»

Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը «Փաստարկ» ակումբում «7օր»-ին ասել է, որ եթե իշխանությունները թիվ 25 ընտրատարածքը «թողել» են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ թիվ 8-ը՝ ՀՀԿ-ին, ապա թիվ 10-ը «խոպան» է թողնված։ Դ. Հակոբյանը պահանջել է, որ այդ հարցում իշխանությունների հասցեին մեղադրանքներ չհնչեն, քանի որ այս դեպքում իշխանություններն իրենց պասիվ են պահում։ Իսկ ժողովրդի ազատ կամքի դրսևորման շնորհիվ, Դ. Հակոբյանը վստահ է, ընտրողները  ձայն կտան հենց իրեն։

-Եթե Ազգային միաբանությունը նախագահի «դաբրոն» ունենար, Արտաշես Մամիկոնիչը երբեք իր տեղը իր աշակերտին չէր զիջի,- ասել է Մարքսիստական կուսակցության առաջնորդը՝ չհամաձայնելով նաև այն տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանին թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթի տրամադրումը Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան համագործակցության արդյունք է, որի շարունակությունը կլինի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պատգամավոր ընտրվելը։

-Լևոն Ակոբիչին և Սերժ Ազատիչին հանգի՛ստ թողեք։ Այդ մարդիկ իրար շատ հարգում են, և այդ ասպետությունը ես ողջունում եմ, բայց մեղադրանքներ հարուցել իզուր պետք չէ։ Ամենքն իերնց սկզբունքային տեսակետների վրա են,- նշել է Դ. Հակոբյանը՝ որպես այդ համագործակցության բացակայության ապացույց նշելով նաև, որ վարչական դատարանը պարտավոր էր պաշտպանել Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական իրավունքը, քանի որ «անբավարար հիմքերի պայմաններում մերժելն ուղղակի տգիտություն կլիներ».

-Քաղաքացիական իրավունքը հարգեցին։ Իսկ արդյոք իշխանությունները կհարգե՞ն կամ ավելի ճիշտ՝ կզիջե՞ն քրեական իրավունքը։ Կարծում եմ՝ չե՛ն զիջելու։ Դատարանի դահլիճից նրան ազատ արձակելը կնշանակի՝ մարտի 1-ի ողջ պատասխանատվությունն իշխանությունը վերցնում է իր վրա։ Այդպիսի բան լինել չի կարող։ Այստեղ 2-րդ հարցն է ծագում։ Դատավճիռը կկայանա՞ մինչև հունվարի 3-ը՝ անուն-ազգանունը բյուլետեն մտնելու օրը, թե՞ «վերդիկտը» կկայանա անուն-ազգանունը մտցնելուց ՝ հունվարի 10-ից հետո։ Եթե նույնիսկ ամսի 10-ից հետո նա ընտրված էլ լինի ԱԺ պատգամավոր, միևնույն է, քրեկան իրավունքի առումով, եթե պետական հեղաշրջման դատավճիռը կա, մանդատը հետ կվերցնեն։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ կարծում եմ, որ իշխանությունները գործը չեն հասցնի դրան։ «Վերդիկտն» ավելի շուտ կլիլնի, քան նրա անունը բյուլետենի մեջ մտնելը։ Ամեն դեպքում՝ ես ուզում եմ ապացուցել, որ փոխադարձ հետկուլիսային խաղեր իշխանության և ՀՀՇ-ական ընդդիմության ու նրա պարագլուխների միջև չկան։ Իզուր այդ մարդկանց մի՛ք մեղադրի՝ ո՛չ նախագահին, ո՛չ Լևոն Տեր-Պետորսյանին։

Ինչ վերաբերում է այդ նույն ընտրատարածքում առաջադրված Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե նախընտրական քարոզչության վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, նա ինքնաբացարկ կհայտնի, Դ. Հակոբյանը նշել է.

-Այստեղ նա ուզում է իրեն ներկայացնել դարանակալած կոկորդիլոսի կեցվածքով։ Իրականում՝ желтая жаба, не больше՝ իր պրիմիտիվ մտածելակերպով։ Նա սպասում է՝ Նիկոլի «վերդիկտը» կկայանա՞ մինչև հունվարի 1-ը, և նրան կհանե՞ն մարաթոնից, որ այդ ժամանակ ինքը ռիսկով մտնի(իսկ հիմնադրամն արդեն նախօրոք բացված է, և այդ հիմնադրամի «քիսան» օլիգարխները կբացեն այն ժամանակ, երբ Նիկոլին մարաթոնից կհանեն) և այլևս չանի ինքնաբացարկը։ Այսինքն՝ եթե Նիկոլին կհանեն, նոր նա կմտնի, եթե Նիկոլը կմնա բյուլետենի մեջ, նա չի մտնի, որովհետև իր շանսերը զրո են. այնտեղ ե՛ս և Նիկոլն ենք կանգնելու՝ ընդդիմության երկու ծայրահեղ բևեռները։ Նա իզուր այնտեղ կապիտալ չի ծախսի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը