Մեծ Բրիտանիայում գործել է 155 տարի առաջ ստեղծված մկան թակարդը
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքում գտնվող Անգլիական գյուղական կյանքի թանգարանում: Ինչպես տեղեկացնում է «Gizmodo»-ն, թանգարանում գործել է ավելի քան 150 տարի առաջ ստեղծված մկան թակարդը, որի որակն այնքան բարձր է, որ այն մնացել է աշխատունակ: Թակարդում հայտնված մկանը գտել են սատկած:
Թանգարանում ցուցադրված թակարդը, որի նախագիծը 1861 թվականին մշակել է բրիտանացի Քոլին Փուլինջերը, դասվում է, այսպես կոչված, «մարդասիրական» «Perpetual» թակարդներին: Այն չի սպանում մկներին, այլ «բանտարկում» է նրանց:
Թանգարանի աշխատողները հայտնել են, որ պատրաստվում են խրտվիլակ պատրաստել սատկած մկան մարմնից և տեղադրել այն թակարդի կողքին:

7or.am