Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին հայտնել է, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև շփումներ չկան և չեն էլ լինի։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Աղբյուրը նշում է, որ նման հանդիպում կարող էր կայանալ Կլիմայի հարցով ՄԱԿ գագաթաժողովի ընթացքում, երբ հաղորդվեց, որ Էրդողանը փորձում է ամեն կերպ հանդիպել ու խոսել Պուտինի հետ, սակայն արդյունքում՝ նրանք անգամ իրար չտեսան։
Էրդողանը Պուտինի հետ հանդիպելու ցանկություն հայտնեց նաև հունվարին, երբ Անկարան հերթական անգամ մեղադրեց ՌԴ ՌՏՈւ–ին իր օդային սահմանները խախտելու համար, որը ՌԴ ՊՆ–ն բնութագրեց իբրև «մերկապարանոց քարոզչություն»։
Կրեմլից այդ ժամանակ հաղորդեցին, որ Պուտինը տեղյակ է Էրդողանի այդ ցանկության մասին։ Պեսկովի հավաստիացմամբ՝ առաջիկայում նույնպես թուրք առաջնորդի հետ որևէ շփում չի ծրագրվում։
Հիշեցնենք՝ 2 երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին նոյեմբերի 24–ին Սիրիայում թուրքական կործանիչով ՌԴ ՌՏՈւ–ին պատկանող Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռի խոցումից հետո։ Կատարվածը, որի հետևանքով զոհվեց ռուս օդաչու Օլեգ Պեշկովը, Պուտինը որակեց հարված թիկունքին։
Պուտինը չի ցանկանում հանդիպել Էրդողանին

7or.am