Աշխարհ

05.02.2016 15:50


ՌԴ ԱԳՆ–ն մեղադրել է Անկարային փախստականներին ստիպողաբար Իրաք և Սիրիա վերադարձնելու համար

ՌԴ ԱԳՆ–ն մեղադրել է Անկարային փախստականներին ստիպողաբար Իրաք և Սիրիա վերադարձնելու համար

Թուրքական իշխանությունները ստիպել են Իրաքի և Սիրիայի փախստականներին հետ վերադառնալ իրենց երկրներ, որտեղ ներկայումս ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի Մարդու իրավունքների լիազոր պաշտպան, ժողովրդավարության և օրենքի գերակայության ղեկավար Կոնստանտին Դոլգովը։

«Թուրքիայի իշխանություններն ապօրինի կերպով հսկողության տակ են պահել փախստականներին և ապաստան խնդրածներին, ճնշում գործադրել նրանց վրա, նաև՝ ֆիզիկական, որպեսզի ստիպեն վերադառնալ իրենց երկրներ, որոնք ներկայումս բռնկված են պատերազմով»,–ասել է Դոլգովը։

Նրա խոսքով՝ որոշ փախստականների կապել են շղթաներով ու ծեծել, այնուհետև ստիպել վերադառնալ Իրաք ու Սիրիա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն 3 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային փախստականներին իր տարածքում պահելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը