Քաղաքական

05.02.2016 15:25


ՀՀԿ-ն հայտարարեց ՄԻՊ իր թեկնածուի անունը

ՀՀԿ-ն հայտարարեց ՄԻՊ իր թեկնածուի անունը
ԱԺ ՀՀԿ խմբակցությունն այսօր նիստ էր գումարել խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու համար։
ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը. խմբակցությունը հավանություն է տվել։

Նշենք, որ ՄԻՊ թեկնածուի պաշտոնում առաջարկվել են նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը