Քաղաքական

05.02.2016 14:30

Վ. Բաղդասարյան. «ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցություն ենք ակնկալում»

Վ. Բաղդասարյան. «ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցություն ենք ակնկալում»

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ ՀՅԴ-ի հետ բանակցություններում վերջինին տրվելիք պորտֆելների հարցը չի քննարկվում, և առաջիկայում կներկայացնեն, թե ինչ փուլում է գտնվում այդ կուսակցության հետ համագործակցելու հարցը:

Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ–ն ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցություն է ակնկալում՝ հավասար պատասխանատվությամբ, և չի բացառվում, որ ձևաչափը լինի կոալիցիոն։

«Tert.am»-ի հարցին՝ ինչ ասել է հավասար պատասխանատվություն, Բաղդասարյանը պատասխանել է. «Դա ենթադրում է տարանջատումներ չանել: Ինչպես նախկինում, երբ մեր գործընկերները դուրս եկան կոալիցիայից, սկսում էին մեկնաբանություններ տալ ոլորտների մասին, որոնք ղեկավարել են, որ իրենք գործ ունեն միայն տվյալ ոլորտի հետ: Բայց կոալիցիան պատկերացնում ենք այն, որ պատասխանատվությունը հավասար է, որ այն և՛ դրականի համար է, և՛ բացասականի: Բացասական բաներ էլ կարող են լինել, բացասականին էլ իրենք պիտի տեր լինեն: Ես այդպիսի համագործակցություն եմ պատկերացնում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։