Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԲՀԿ-ի ՄԻՊ-ի թեկնածուին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում է առաջադրելու կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, երիտասարդ իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը.
«Երեկ խմբակցությունում մենք քննարկել ենք հարցը և որոշել, որ կառաջադրենք ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, փայլուն իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Պրոֆեսիոնալ երիտասարդ է, լուրջ փորձառություն ունի, աշխատել է միջազգային կառույցներում: Նման երիտասարդները կարող են հավուր պատշաճի կատարել երկրի գլխավոր իրավապաշտպանի առաքելությունը»։

7or.am