Քաղաքական

05.02.2016 12:47

Ա. Վարդանյան. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրապետականը Զվարթնոց չէ, այսինքն՝ հրեշտականոց»

Ա. Վարդանյան. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրապետականը Զվարթնոց չէ, այսինքն՝ հրեշտականոց»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հորդորել է իշխանությունների հետ Դաշնակցության համագործակցության թեմային լուրջ վերաբերվել:

ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ որքան էլ փորձեն տարբեր կետերից ՀՅԴ-ին պառակտել, իշխանությունների և ՀՅԴ-ի մեջ կռիվ գցել, կարևորն անկարևորից տարբերել է պետք. երկիրը պետք է փոխվի:

«Ուզենք թե չուզենք, նոր Սահմանադրությունը մեր երկրում սկիզբ է դրել միանձնյա, միակուսակցական որոշումների ավարտին։ Դանդաղ, բայց պետք է շարժվենք առաջ, որտեղ նոր քաղաքական մշակույթ պետք է ձևավորվի՝ համաձայնեցված»,- նշել է պատգամավորը:

Հարցին՝ կկարողանա՞ ՀՅԴ–ն մինչև 2017թ.-ն իշխանությունների մեջ մթնոլորտ փոխել, Վարդանյանը պատասխանել է՝ նորմալ համագործակցություն իշխանությունների հետ կլինի 2017թ.-ից հետո:

«Մենք, իհարկե, ասել ենք, որ բնական, նորմալ համագործակցություն ընտրություններից հետո է լինելու: Մենք ունենք մեր ուղղությունները, պատկերացումները, ուզում ենք հույս ներշնչել: Իսկ սրա համար աշխատանք է պետք: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրապետականը Զվարթնոց չէ, այսինքն՝ հրեշտականոց, հրեշտակարան, հրեշտակների հավաքման վայր: Նույնիսկ Դաշնակցությունը Զվարթնոց չէ...»,- ընդգծել է Վարդանյանը:

Ինչ վերավերում է պաշտոններին՝ Աղվան Վարդանյանը նշել է, որ ոչինչ հստակեցված չէ.

«Բանակցություններ են ընթանում, քննարկում ենք, առաջարկում, մտածում, ճշտում՝ որտեղ ով ավելի արդյունավետ կաշխատի: Երբ դրանք կավարտվեն, կիմանաք արդյունքների մասին»։

Հարցին՝ ՀՅԴ-ն կունենա՞ սեփական ՄԻՊ թեկնածուն, Աղվան Վարդանյանը պատասխանել է՝ խմբակցությունում նախնական քննարկում արել են, բայց վերջնական որոշման չեն եկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։