Կարծիք

05.02.2016 11:50


Ռուսները գիտեն, թե հանուն ինչի են զրկանքներ կրում, իսկ մե՞նք

Ռուսները գիտեն, թե հանուն ինչի են զրկանքներ կրում, իսկ մե՞նք

Ցավալի է, բայց անկախության 25 տարիների ընթացքում չկարողացանք պետությունը դարձնել բարձրագույն արժեք։ Ամենևին էլ կողմնակից չեմ այն գաղափարին, որ հանուն պետության՝ անհրաժեշտ է զոհաբերել կամ սահմանափակել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Բայց որքանո՞վ Հայաստանի բնակիչները կարողացան դառնալ քաղաքացի, և որքանո՞վ հայ ժողովուրդը կարողացավ դառնալ հասարակություն։
Ռուսաստանը հայտնվել է շատ բարդ տնտեսական վիճակում, ժողովուրդը (հասարակություն հասկացությունը նրանց համար էլ լիարժեք կիրառելի չէ) կրում է զրկանքներ, բայց նրանք պատրաստ են դրան և ունեն թեև տարօրինակ, բայց հստակ պատկերացում այն մասին, թե հանուն ինչի են կրում այդ զրկանքները։ Իսկ մենք՝ հայե՞րս։ Մենք դա անում ենք ուղղակի, որովհետև սովոր ենք դրան։ Մեզ համար բնական է, որ պետությունը ժողովրդի հակառակորդն է, երբեմն՝ թշնամին։ Հազար տարի լինելով թուրքական լծի տակ, այնուհետև՝ սովետական կայսրության տիրապետության տակ՝ սովորել ենք, որ կա բարի, արդար ու ազնիվ ժողովուրդ և չար, ստոր ու ագահ պետություն, այսինքն՝ իշխանություն։ Այս երկու հասկացությունները մեր գիտակցության մեջ միաձուլվել են։
Գուցե սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանին հանդուրժում ենք, համակերպվում ենք նրա հանցագործությունների հետ, մի տեսակ մատների արանքով ենք նայում նրան, թե ինչպես են այդ սրիկաները կործանում մեր երկիրը՝ մեր պետությունը։ 25 տարիների ընթացքում չկարողացանք գիտակցել, որ սա մեր պետությունն է, և այն պահպանել է պետք ու պաշտպանել՝ պաշտպանել ոչ միայն արտաքին թշնամիներից, այլ, որ առավել կարևոր է. ներքին թշնամիներից։ Գուցե 25 տարին շատ քիչ ժամանակ է պետությունը որպես արժեք ընկալելու համար․․․

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը