Գ. Սուրենյան. «Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը»
Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը։ Այս մասին «Tert.am»-ին ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Փետրվարի 7-ին հանրապետության տարածքում եղանակը կփոխվի, Միջերկրական ծովից ցիկլոնը կներթափանցի մեր երկիր, ինչի հետևանքով փետրվարի 7-8-ին բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային մարզերում ձյան, իսկ հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Լեռնային գոտիներում նաև կլինի բուք, ցածր տեսանելիություն: Փետրվարի 7-ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, սակայն նույն օրը ցերեկն այն նույնքանով կնվազի: Այսպիսով, կիրակի օրը Երևանում գիշերը սպասվում է 0...+2, ցերեկը +1...+3 աստիճան տաքություն»,-ասաց նա:
Իսկ մինչ այդ՝ փետրվարի 5-ին և 6-ին հանրապետության տարածքն, ըստ նրա, կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մանրամասները՝ «Tert.am»-ում։