Աշխարհ

05.02.2016 09:50


Քլինթոն. «Ռուսաստանը ձգտում է փոխել եվրոպական սահմանները» (տեսանյութ)

Քլինթոն. «Ռուսաստանը ձգտում է փոխել եվրոպական սահմանները» (տեսանյութ)

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է փոխել Եվրոպայի հետպատերազմյան սահմանները։

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ Նյու Հեմփշիր նահանգում տեղի ունեցած հեռուստաբանավեճերի ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերի այն հայտարարությունը, թե ՌԴ–ն ԱՄՆ–ի ազգային անվտանգությանն ուղղված հիմնական սպառնալիքն է։

«Կարծում եմ՝ Քարթերն ուշադրություն է դարձնում այն մշտական ճնշմանը, որը Ռուսաստանը գործադրում է եվրոպացի մեր դաշնակիցների վրա, այն մեթոդների վրա, որոնցով ՌԴ–ն փորձում է փոխել Եվրոպայում Երկրորդ համաշխարհայինից հետո առկա սահմանները, և այն միջոցների, որոնցով Ռուսաստանը փորձում է դեմ–հանդիման հանել եվրոպական երկրներին՝ տարածքներ զավթելով»,–ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ պետք է հնարավորինս շատ բան անեն ՆԱՏՕ–ի իրենց գործընկերներին աջակցելու համար։

«Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Պուտինին այն մասին, որ սահմանների ստուգման ՌԴ փորձերը պատասխան կստանան»,–եզրափակել է Քլինթոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը