Քաղաքական

05.02.2016 12:05

Մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը (տեսանյութ)

Մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը (տեսանյութ)

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստը։

Այսօրվա նիստին հարցաքննվելու են 16 վկաներ, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի սահմանապահներ։

Անցյալ դատական նիստին դատարանն ընթերցեց Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, փեսա Եգոր Ադամյանի նախաքննական ցուցմունքը։ Հարցաքննվեցին Ավետիսյանների ազգական Կարինե Ավետիսյանը, Մյասնիկյան 184 հասցեում գտնվող խանութի աշխատող Ռուզաննա Հակոբյանը, շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանը, վաշտի հրամանատար Արտյոմ Դանչիկը։

Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով:

Դատարանի որոշմամբ` լրատվամիջոցներին թույլատրվում է հեռարձել միայն պատկերը` առանց ձայնի:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։