Լրահոս

07.10.2010 15:06


Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է իր ռուսաստանցի գործընկերոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել երջանկություն և ամենայն բարիք: Տիգրան Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:

Վարչապետ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն, ինչպես նաև տնտեսության ոլորտում համակողմանի գործակցությանը նպաստելու համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը