Լրահոս

04.02.2016 20:20

Սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ հողօգտագործողներին

Սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ հողօգտագործողներին

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը և տվել ֆինանսական միջոցների օգտագործման թույլտվություն: Հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուների նկատմամբ պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտերկրից ձեռք բերելու 1457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 188 տոննա կորնգանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու, որոնք ծրագրի դրույթներին համապատասխան կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին:
Գործադիրը հավանություն է տվել Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին, որն ուղղված է համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների իրականացմանը: Ակնկալվում է, որ Հաղպատ գյուղի շուրջ 270 տնտեսությունները, միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, հյուրանոցներն ու հյուրատները 24-ժամյա մատակարարմամբ կօգտվեն մաքուր և սանիտարական նորմերին համապատասխանող ջրից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։