Լրահոս

04.02.2016 21:35

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 4-ին՝ ժամը 16.56-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեքպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում ձյան մեջ արգելափակվել են «Տոյոտա» մակնիշի 70 AR 808 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ն.) «Վոլկս Վագեն» մակնիշի 88 OS 300 պետհամարանիշի «Շկոդա» մակնիշի 263 US 21 պետհամարանիշի «ԳԱԶել» մակնիշիր 34 ZT 559 պետհամարանիշի «Ֆորդ» մակնիշի 574 OR 61 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները Դիլիջան և Սևան ՃՇՇ-ը աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և 8 ուղևորի:

Փետրվարի 4-ին՝ ժամը 19.46-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքւոմ մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20.16-ի դրությամբ՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 100 ավտոմեքենա:

ՃՇՇ-ի աշխատակիցները իրականացնում են ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ:

Փետրվարի 4-ին՝ ժամը 13.31-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Սպորտ բազա» մարզահամալիրի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեքպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 70 ՍՍ 404 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։