Աշխարհ

04.02.2016 19:15


«Led Zeppelin»-ի անդամներին հարցաքննել են «Stairway to Heaven» երգի գրագողության հարցով (տեսանյութ)

«Led Zeppelin»-ի անդամներին հարցաքննել են «Stairway to Heaven» երգի գրագողության հարցով (տեսանյութ)

Բրիտանական հանրահայտ «Led Zeppelin» ռոք խմբի անդամներ Ջիմի Փեյջը, Ռոբերտ Փլանթն ու Ջոն Փոլ Ջոնսը հարցաքննվել են իրենց գլխավոր հիթերից մեկի՝ «Stairway to Heaven» երգի գրագողության գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն։

Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկյան «Spirit» խումբը 2014թ. դատական հայց էր ներկայացրել «Led Zeppelin»-ի և «Warner Music» ձայնագրման ստուդիայի դեմ` պնդելով, որ 1971թ. ներկայացված «Sairway to Heaven» երգը նման է իրենց «Taurus» երգին՝ ձայնագրված 1968թ.։

Ռոքերները հերքել են գրագողության վերաբերյալ բոլոր մեղադրանքները:

Կա՞ արդյոք գրագողություն, թե՞ ոչ, կարող եք դատել ինքներդ՝ դիտելով տեսահոլովակները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը