Քաղաքական

04.02.2016 15:56

Ա. Գրիգորյան. «Նոր ընտրական օրենսգրքով ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները պետք է հրապարակվեն»

Ա. Գրիգորյան. «Նոր ընտրական օրենսգրքով ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները պետք է հրապարակվեն»

Պետք է աշխատել, որ նոր ընտրական օրենսգրքով ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակվեն։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

«Բոլորն էլ հասկանում են, որ իշխանության հիմնական ընտրակեղծիքների գործիքը դա է։ Պետք է աշխատել, որպեսզի ցուցակները հրապարակվեն։ Հասկանալի է, որ իշխանության համար ցուցակների հրապարակումը մեծ վտանգ է իր մեջ պարունակում։ Ցուցակների հրապարակումը կնշանակի, որ 2017 թվականին իրենք իսկապես չեն կարող ընտրվել, ու երբ որ Դաշնակցությունն էլ խոսում է, որ գնում է կոալիցիա կազմելու կամ ինչ-որ բան անելու, երբ որ էս ընտրությունները կեղծարարությամբ անցկացրեցին, ապա ի՞նչ փոփոխությունների մասին կարող է խոսք լինել, եթե 2017 թվականին չեն պատրաստվում որևիցե ձևով թափանցիկ ընտրություններ անցկացնել», - ասաց Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանն անհեթեթություն է որակում ընտրատեղամաս գնալու վերաբերյալ ինֆորմացիայի տարածման մասին իշխանական ճամբարի մտահոգությունները։

«21-րդ դարում մտածել ընտրատեղամաս գնալու մասին, ինֆորմացիան տարածվելու կամ չտարածվելու մասին մի քիչ անհեթեթություն է, որովհետև սոցիալական ցանցերից, տեսախցիկներից բռնած՝ ամեն տեղ ինֆորմացիա կա, այսօր նաև դիտորդները 24-ժամանոց դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրատեղամասում», - ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։