Տնտեսական

04.02.2016 15:44


Հ. Աբրահամյան. «Ակնհայտ է գազի գնի իջեցման հնարավորությունը»

Հ. Աբրահամյան. «Ակնհայտ է գազի գնի իջեցման հնարավորությունը»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը:

«ՀՀ տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ»,–ասել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում։

«Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը», –նշել է Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը