Գերմանիան սպառնացել է դադարեցնել Աֆղանստանին տրվող օգնությունը ներգաղթյալների պատճառով
Գերմանիան կշարունակի օգնել Աֆղանստանին երկրում անվտանգություն հաստատելու հարցում միայն այն դեպքում, եթե աֆղանական իշխանությունները լուծեն ներգաղթյալների հետ կապված խնդիրը։ Այս մասին գրում է «The Independent»–ը։
«Մենք այստեղ կմնանք այնքան, ինչքան անհրաժեշտ է։ Բայց մենք նաև ակնկալում ենք, որ աֆղան բնակչությունը մնա իր երկրում»,–ասել է այցով Քաբուլում գտնվող ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը։
Նա նաև կոչ է արել Աֆղանստանի բնակիչներին հույսեր չունենալ, թե վերաբնակեցվածներին մեծ գումարներ են սպասվում, աշխատանք ու օթևան, և հավելել, որ աֆղանները պետք է օգնեն վերականգնել իրենց երկիրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2015–ին Գերմանիայից ապաստան է խնդրել աֆղանստանցի 150 000 ներգաղթյալ։
7or.am