Լրահոս

04.02.2016 12:10

Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեականպատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմիցառերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես, Ժաննա Հ.-ն հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 30-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչն իր և Երանյակ Բ.-ի միջև կատարած առերես հարցաքննության ժամանակ չի արձանագրել վերջինիս կողմից իրեն տոկոսադրույքով գումար տալու վերաբերյալ վկայող՝ Երանյակ Բ.-ի ցուցմունքը:

Բացի այդ, նույն քննիչի կողմից չի առգրավել և քրեական գործին չի կցվել առերես հարցաքննության ժամանակ Երանյակ Բ.-ի կողմից ցույց տրված տոկոսագումարների գրառման վերաբերյալ ստացականը, որով էական վնաս է պատճառվել իր իրավունքներին և օրինական շահերին:

Քաղաքացի Ժաննա Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։