Ոստիկանության գործողություններից տուժած ամերիկացին 23,1 մլն դոլար կստանա
Ուշագրավ որոշում է կայացրել ԱՄՆ Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի դատարանը: Ինչպես տեղեկացնում է «Вести. Ru»-ն, դատարանը որոշել է Ֆլորիդա նահանգի սևամորթ բնակչին, ով տուժել է ոստիկանության գործողություններից, վճարել 23,1 մլն դոլար փոխհատուցում:
Ըստ աղբյուրի` դժբախտ պատահարը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերին, երբ Փալմ Բիչ շրջանի շերիֆի տեղակալ Ադամս Լինը կանգնեցրել է հեծանվով երթևեկող 22-ամյա Դոնթրել Սթիվենսին երթևեկության կանոնների խախտման համար:
Ոստիկանի խոսքերով՝ երբ նա տուգանք էր ձևակերպում, երիտասարդը գոտու հետևից դուրս է հանել մուգ գույնի բջջային հեռախոս, որը ոստիկանը շփոթել է ատրճանակի հետ: Արդյունքում՝ Լինն առնվազն 4 անգամ կրակել է Սթիվենսի ուղղությամբ, ինչից հետո երիտասարդին շտապ կերպով տեղափոխել են հիվանդանոց:
Հետագայում պարզվել է, որ երիտասարդն անզեն էր: Տեղի ունեցածը նկարահանել է ոստիկանական մեքենայի վրա տեղադրված տեսախցիկը:
Արդյունքում՝ դատարանը պարտադրել է Սթիվենսին 23 մլն դոլար վճարել` նրա բուժման և վերականգնողական թերապիայի ծախսերը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական տանջանքները փոխհատուցելու համար: Շերիֆի գրասենյակը, սակայն, համաձայն չէ այդ որոշման հետ, և պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել:
Ոստիկանության գործողություններից տուժած ամերիկացին 23,1 մլն դոլար կստանա