Երբ Հայաստանն ու կառավարությունը վերածվում են տնամերձ բոստանի, պաշտոնների շուրջ առևտուրն ու դրանց բաշխումը դառնում են բնական երևույթ։ Անունը կդնես կոալիցիա, համագործակցություն, թե կողակցություն, արդեն էական չէ։
Մարդն ուզում է իր հին ընկերներին օգտագործելով կյանքի կոչել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը։ Ասել է թե՝ տխրահռչակ Տիգրան Սարգսյանի գործառույթն այժմ կատարելու են դաշնակցականները։ Նրանք անընդհատ օգտագործելու են ռազմահայրենասիրական հռետորաբանությունն ու խոսելու են երկրի դարդերից, սակայն իրականում սպասարկելու են մեկ մարդու և նրա ընտանիքի անդամների շահերը։
Արտաքուստ կարող է թվալ, թե ինչ վատ կլինի, եթե «անգրագետներին» փոխարինեն «գրագետներով» («Գեբելսյան» քարոզչամեքենան հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու է), բայց դա արդեն «պայթած» համար է։ Հատկապես որ հարց է, թե ով է գրագետ, և ով՝ անգրագետ։
Մեկ անգամ բոլշևիկները նման բան արել են, ու արդյունքները հայտնի են։
Կհաջողվի՞ կրկնել բոլշևիկյան փորձը փոքրիկ ու արտագաղթից քամվող Հայաստանում՝ կախված է ՀՀ քաղաքացիներից։ Եթե որոշում կա մնալ, այլ ոչ թե արտագաղթել, ապա պետք է փոխել քաղաքական ու տնտեսական կյանքը։
Այլ կերպ ասած՝ փոխենք իշխանություններին, այլ ոչ թե երկիրը։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Պաշտոնների բաժանման այս կոմերցիոն գործընթացին հետևելիս մի հարց է առաջանում՝ բա Կազլևի՞չը։
Բա Կազլևի՞չը (տեսանյութ)