Սիրիայի հարցով բանակցությունները կարող են վերսկսվել մինչև փետրվարի 25-ը
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Սթաֆֆան դե Միսթուրան հույս է հայտնել, որ միջսիրիական բանակցությունները կվերսկսվեն մինչև փետրվարի 25-ը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը։
«Բանակցությունները պետք է վերսկսվեն փետրվարի 25-ից ոչ ուշ, իսկ եթե հնարավոր է՝ ավելի շուտ»,-նշվում է հատուկ բանագնացի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նախօրեին Ժնևում ավարտվել էդե Միսթուրայի հանդիպումը Բանակցությունների հարցով սիրիական ընդդիմադիր բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Սիրիայի կառավարության և սիրիական ընդդիմության միջև բանակցությունները մեկնարկել էին հունվարի 29-ին, և ակնկալվում էր, որ կտևեն 6 ամիս։
Նախօրեին դե Միսթուրան հայտարարել է, որ միջսիրիական բանակցություններում ժամանակավոր դադար է գրանցվել։
Նշվում է, որ Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն արդեն հեռացել է Ժնևից, իսկ պաշտոնական Դամասկոսն ընդդիմությանը մեղադրել է բանակցությունները տապալելու փորձի մեջ։ Ընդդիմությունն էլ իր հերթին մեղադրում է Դամասկոսին ու նրա դաշնակիցներին։
Սիրիայի հարցով բանակցությունները կարող են վերսկսվել մինչև փետրվարի 25-ը
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Սթաֆֆան դե Միսթուրան հույս է հայտնել, որ միջսիրիական բանակցությունները կվերսկսվեն մինչև փետրվարի 25-ը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը։
«Բանակցությունները պետք է վերսկսվեն փետրվարի 25-ից ոչ ուշ, իսկ եթե հնարավոր է՝ ավելի շուտ»,-նշվում է հատուկ բանագնացի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նախօրեին Ժնևում ավարտվել է դե Միսթուրայի հանդիպումը Բանակցությունների հարցով սիրիական ընդդիմադիր բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչների հետ։

7or.am