Աշխարհ

04.02.2016 10:45


ՆԱՏՕ. ՌԴ–ն միջուկային հարված է պատրաստում Շվեդիայի ուղղությամբ

ՆԱՏՕ. ՌԴ–ն միջուկային հարված է պատրաստում Շվեդիայի ուղղությամբ

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն ամենամյա իր զեկույցում պնդել է, որ ՌԴ զորավարժությունները զգալիորեն հաճախակիացել են վերջին 3 տարվա ընթացքում, իսկ դրանցից մի քանիսի ժամանակ անգամ միջուկային հարվածներ են մշակվել։ Այս մասին հայտնում է «Վեստին»։

Սթոլթենբերի խոսքով՝ 2013–ին ՌԴ ԶՈւ–ն 18 խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացրել, որոնցից մի քանիսին ավելի քան 100 հազ զինծառայող է մասնակցել։

«Այդ զորավարժությունները ներառել են նաև միջուկային գրոհների նմանակում ՆԱՏՕ–ի անդամ երկրների ու գործընկերների ուղղությամբ։ Մասնավորապես, 2013–ի մարտի զորավարժություններում նման հարձակում է մոդելավորվել Շվեդիայի վրա։ Մշակվել են նաև տեխնիկայի մեծաքանակ կուտակումների և անձնակազմի քողարկված տեղաշարժ՝ իբրև Ռուսաստանի կողմից իր հարևաններին ուղղված սպառնալիքի ցուցադրում»,–նշվում է զեկույցում։

Սթոլթենբերգը նման գործողությունները բնութագրել է «ապակայունացնող գործոն ՆԱՏՕ–ի անվտանգության համակարգում»։

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ ի պատասխան՝ ՆԱՏՕ–ն կսկսի ուժեղացնել իր ռազմական ներկայությունն Արևելքում։ Դաշինքի ուժային պոտենցյալի մեծացումն ու մոտեցումը ՌԴ սահմաններին Մոսկվան գնահատել է իբրև իր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը