Լրահոս

04.02.2016 09:26


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի՝ ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սպիտակ-Խնկոյան ճանապարհահատվածը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Ուրասար-Կաթնաղբյուր և Մաստարա-Գառնահովիտ ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը