Աշխարհ

04.02.2016 09:10


Ուղևորը նկարահանել է ինքնաթիռի պայթյունը ներսից (տեսանյութ)

Ուղևորը նկարահանել է ինքնաթիռի պայթյունը ներսից (տեսանյութ)

Ինքնաթիռի կմախքում առաջացած ճեղքվածքի հետևանքով Սոմալիում արտակարգ վայրէջք կատարած «Daallo Airline» ավիաընկերության А321–ի պայթյունն ահաբեկչություն էր։

«Վեստիի» փոխանցմամբ՝ փորձագետները պայթուցիկ նյութերի մնացորդներ են գտել անմիջապես օդանավի սալոնում։ Ուղևորներից մեկը նկարահանել է՝ ինչ է կատարվել ինքնաթիռում, երբ պայթյունի հետևանքով հսկայական ճեղք է բացվել։

«Airbus»–ում, որը սոմալական մայրաքաղաք Մոգադիշոյից Ջիբութի էր թռչում, 74 ուղևոր կար։ Թռիչքից 10 րոպե անց, երբ օդանավը 4 հազ մ բարձրություն էր հավաքել, ուժեղ ճայթյուն է լսվել, որի հետևանքով դռան չափով անցք է գոյացել ինքնաթիռի կմախքում՝ աջ թևի մոտ։ Օդաչուներն արտակարգ վայրէջք կատարելու միակ ճիշտ որոշումն են ընդունել։

Ավելի ուշ պարզվել է, որ տեսանյութի հեղինակը ՄԱԿ–ում Սոմալիի դեսպանի տեղակալն է։

«Reuters»–ը, ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրին հղումով, հայտնում է, որ ահաբեկչությունն, ամենայն հավանականությամբ, հեղինակել է «Աշ–Շաբաբ» խմբավորումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը