Լրահոս

03.02.2016 18:11

Մալաթիա-Սեբաստիան ճանաչվել է «Լավագույն ձևավորված վարչական շրջան»

Մալաթիա-Սեբաստիան ճանաչվել է «Լավագույն ձևավորված վարչական շրջան»

Մալաթիա-Սեբաստիան ամանորյա ձևավորման մրցույթում ճանաչվել է «Լավագույն ձևավորված վարչական շրջան»։

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել «Ամենագեղեցիկ տոնական ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Մրցույթը հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և անցկացվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Հաղթողներին որոշելիս հաշվի է առնվել ոչ միայն ձևավորման ինքնատիպությունը, այլև համապատասխանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված որոշակի չափորոշիչներին:

Մրցույթն այս տարի անցկացվել է երկու անվանակարգով՝ լավագույն ձևավորված վարչական շրջան, լավագույն ձևավորված կազմակերպություն: Բացի այդ, վարչական շրջանները ներկայացրել էին վարչական շրջանի տարածքում ամանորյա տոնական ձևավորմամբ աչքի ընկած անհատ ձեռներեցներին և կազմակերպություններին, որոնցից լավագույնները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Երևան քաղաքի ամանորյա ձևավորման մրցույթում «Լավագույն ձևավորված վարչական շրջան» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, երկրորդն է ճանաչվել Ավան վարչական շրջանը: Եռյակը եզրափակել է Արաբկիր վարչական շրջանը: «Լավագույն ձևավորված կազմակերպություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է «Դալմա Ինվեստ» ՍՊԸ / Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան/, երկրորդը` «Վոտչ Վորլդ» ՍՊԸ /Կենտրոն վարչական շրջան/, իսկ երրորդ տեղը կիսել են «Ֆրիզե» ՍՊԸ / Նոր Նորք վարչական շրջան/ և «ԱրմենԱկոբ» ՍՊԸ / Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան/:

Վարչական շրջանների մի շարք տնտեսվարողներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Հիշեցնենք, որ համաձայն Երևան քաղաքի ավագանու համար 48-Ն որոշման՝ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը, ըստ որի պետք է իրականացվի քաղաքային նշանակության փողեցներում գտնվող առևտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումը`Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին`յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։