Լրահոս

03.02.2016 17:45

Ա. Մուրադյան. «Ներկայումս սուր շնչառականով 570 գրանցված հիվանդ կա»

Ա. Մուրադյան. «Ներկայումս սուր շնչառականով 570 գրանցված հիվանդ կա»

ԱԺ նիստում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ ամեն տարի էլ սեզոնային գրիպի ակտիվացման խնդիր կա, և նախապես կանխարգելիչ գործողություններ են արվել, բաժանվել համապատասխան դեղորայք, 3300 հոգի հոսպիտալային բուժում է ստացել:

«Այդ վիրուսը ինքն իրենով մահացու չէր, վտանգավոր է նրա բարդությունը, մասնավորապե՝ ուղեկցվող հիվանդությունների դեպքում»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ ներկայումս հիվանդացության նվազում կա. այժմ 570 գրանցված հիվանդ կա սուր շնչառականով, և մոտ 300 հիվանդ՝ թոքաբորբով:

«Մահվան ընդհանուր 19 դեպք է գրանցվել, և գրեթե բոլոր դեպքերը եղել են ուղեկցվող հիվանդություններով, կամ ուշ դիմելիության պատճառով»,- նկատել է Մուրադյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։