Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Իհարկե, քաղաքականության մեջ կմնա»
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ նա կմնա Հայաստանում որոշում կայացնողերի թվում։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք է հայտնել նախագահի եղբայրը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը:
«Կարծում եմ՝ կուսակցական գործունեությամբ կզբաղվի,- նշել է Լևոն Սարգսյանը,- եթե ինքը կուսակցության ղեկավարն է, և ինչպես ասացի՝ կուսակցական գործունեությունը կշարունակի, իհարկե, քաղաքականության մեջ կմնա»:
«Ազատության» հարցին՝ դա արդյոք նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը կմնա երկրում որոշում կայացնողների թվում, նախագահի եղբայրը պատասխանել է.
«Եթե Հանրապետական կուսակցությունը երկրում լուրջ դերակատարություն ունենա, նշանակում է՝ կուսակցության միջոցով, իհարկե, կունենա»:
Նոր սահմանադրությամբ՝ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է՝ վարչապետին տրված առավել լայն լիազորություններով: Դիտորդները չեն բացառում, որ նախագահության երկրորդ ժամկետից հետո Սերժ Սարգսյանը կարող է իր ձեռքում պահել իշխանության լծակները՝ ընտրվելով խորհրդարանի ղեկավար կամ պարզապես պահպանելով ՀՀԿ ղեկավարի աթոռը:
«Ես ինչքան գիտեմ՝ ինքը բազմիցս է հայտարարել, որ ինքը ոչ մի պաշտոն չի զբաղեցնելու»,-այս առնչությամբ ասաց Լևոն Սարգսյանը:
«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ որոշումը փոխվի, նախագահի եղբայրը պատասխանել է. «Կարծում եմ, որ ոչ: Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև որոշումները փոխվում են ըստ հանգամանքների: Եթե հանգամանքները փոխվում են, որոշումները փոխվում են»:

Մանրամասները՝ «azatutyun.am»-ում: