Աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի դպրոցներից մեկում: Ինչպես փոխանցում է «Life News»-ը, Սաշա անունով 4-րդ դասարանի աշակերտը ծեծել է իր ուսուցչուհուն։
Աղբյուրի փոխանցմամբ` դասարանի ղեկավարը հավաքել է երեխաներին ուսումնական գործընթացը քննարկելու համար: Այդ ընթացքում Սաշան սկսել է խանգարել` աղմկելով և շեղելով ուսուցչուհուն ու դասընկերներին: Մի քանի նկատողությունից հետո ուսուցչուհին ստիպված է եղել դուրս հանել աշակերտին դասասենյակից:
«Երբ նրան դուրս են հանել դասասենյակից, նա սկսեց վիրավորել 28-ամյա Օլգա Վասեչկինային: Միջանցքում նա վերցրեց բազմոցի արմնկակալը և հարձակվեց կնոջ վրա` նրան մի քանի հարված հասցնելով», - հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Միջադեպին խառնվել է 11-րդ դասարանի աշակերտներից մեկը, ով փորձել է պաշտպանել ուսուցչուհուն, սակայն Սաշան կծել է տղայինև շարունակել հարվածներ հասցնել կնոջը:
Ծեծկռտուքի ժամանակ տուժած 11-րդ դասարանցու մայրը պատմել է, որ Օլգան արդեն երկրորդ ուսուցչուհին է, ում ծեծում է դպրոցականը: Կինը նաև հայտնել է, որ տղայի ոչ ադեկվատ պահվածքից տուժում են նաև այլ երեխաներ, քանի որ 4-րդ դասարանցին պարբերաբար հարձակվում է իր հասակակիցների և ավելի ցածր տարիքի երեխաների վրա:
Տեղի ունեցածի առթիվ ստուգում է իրականացվում, որի արդյունքում որոշվելու է երեխային այլ դպրոց տեղափոխելու հարցը:
4-րդ դասարանցին ծեծել է ուսուցչուհուն