Աշխարհ

03.02.2016 20:35


ԱՄՆ-ում արգելվել է դատական լսումներին ներկայանալ ննջազգեստով

ԱՄՆ-ում արգելվել է դատական լսումներին ներկայանալ ննջազգեստով
Ուշագրավ որոշում է կայացրել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Կոլամբիա շրջանի դատարանի դատավորը: «Sky News»-ի փոխանցմամբ` Քրեյգ Լոնգն արգելել է դատական լսումներին ներկայանալ ննջազգեստով: Համապատասխան գրառումը հայտնվել է դատարանի միջանցքում:

Նման արգելքի անհրաժեշտությունը, ըստ դատավորի, պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջերս շատերն են լսումներին ներկայանում գիշերազգեստներով:

Լոնգը նաև նշել է, որ արգելքը նրանց համար է, ովքեր պարտավոր են ներկայանալ դատարան, այլ ոչ թե նրանց, ովքեր, օրինակ, գալիս են մուծելու տուգանքը կամ վերցնելու անհրաժեշտ փաստաթղթերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը