Լրահոս

04.02.2016 09:00


Փետրվարի 4-ը՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր

Փետրվարի 4-ը՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Հակաքաղցկեղային միջազգային միության ջանքերով՝ այն նշվում է 2005 թվականից: Քաղցկեղն ունի զարգացման 4 փուլ: Մասնագետները պնդում են, որ այս հիվանդության վաղ ախտորոշման դեպքում դեռևս հնարավոր է բուժել:

Ամբողջ աշխարհում տարեկան հայտնաբերվում է քաղցկեղի 12 մլն նոր դեպք, և 7 մլն մարդ մահանում է քաղցկեղի պատճառով: Տարբեր երկրներում տարեկան աճը կազմում է շուրջ 2-4 տոկոս:

Հայաստանում ամեն տարի, նախորդ տարվա համեմատությամբ, արձանագրվում է քաղցկեղով հիվանդացության 3 տոկոս աճ։ Ընդհանուր առմամբ, ամեն տարի այս հիվանդությունից միջինում 5000 մարդ է մահանում:

Հայաստանում ավելի տարածված է թոքի քաղցկեղը, ապա՝ կրծքագեղձինը, ստամոքսինը։ Ամենաարագ զարգացող հիվանդությունն արյան քաղցկեղն է:

Ուռուցքի բուժման 5 եղանակ կա՝ վիրաբուժություն, ճառագայթային բուժում, քիմիաթերապիա, իմունաթերապիա, հորմոնալ բուժում:

Իբրև քաղցկեղածին առաջնային պատճառներ՝ նշվում են ոչ ճիշտ սնունդը, խմելը, ծխելը, բջջային հեռախոսները, սթրեսները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը